Գոնդոլաների արագությունը վերահսկելու համար Վենետիկի ջրանցքներում կտեղադրվեն արագաչափեր

Մանրամասներ
տեսանկարահանող-սարք

Վենետիկի ջրանցքներում կտեղադրվեն արագաչափեր՝ վերահսկելու ավանդական փոխադրամիջոցների՝ գոնդոլաների, նավակների, մոտորանավակների արագությունը: Թույլատրված արագության չափը գերազանցողները կտուգանվեն:

Ինչպես նշում է Daily Mail-ը քաղաքի ջրանցքները հաճախ լեփ-լեցուն են լաստանավերով, մոտորանավակներով, գոնդոլաներով և այլ տեսակի նավերով, հատկապես ամառային պիկ սեզոնին։ 

Հիմնական ջրանցքներում նավակներին թույլատրվում է ընթանալ ժամում մինչև յոթ կիլոմետր արագությամբ, իսկ փոքր ջրանցքներում՝ ժամում հինգ կիլոմետր: Այնուամենայնիվ, արագության սահմանափակումները հաճախ անտեսվում են, և վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք մահացու միջադեպեր, որոնք մտահոգություն են առաջացնում տեղացիների և զբոսաշրջիկների անվտանգության վերաբերյալ: