Հայֆայի ուղղությամբ հրթիռ կարձակենքռ աանց վարանելու. ԻՀՊԿ փոխհրամանատար

Մանրամասներ
իրամ

Իրանը կարող է «առանց վարանելու» հրթիռ արձակել իսրայելական Հայֆա քաղաքի ուղղությամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Ալի Ֆադավին:

Այս մասին գրում է ranintl.com-ը:

«Ոմանք Հայֆայի վրա ուղիղ հրթիռային հարձակումը համարում են ամենապրակտիկ գործողությունը:

Մենք առանց վարանելու կիրականացնենք այդ խնդիրը, եթե դա անհրաժեշտ լինի և եթե դրա պահանջը լինի»,- ասել է ԻՀՊԿ-ի փոխհրամանատար:

«Սակայն ես չեմ հանձնարարությունը որոշողը», - հավելել է նա:

Զինվորականն այս հայտարարությունն արել է Թեհրանի համալսարանի մզկիթում Գազային աջակցող ուսանողների հավաքի ժամանակ: