Հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

Մանրամասներ
իրան

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը  Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել և բանակցություններ է վարել  Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հաղորդվում է, որ  այս հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Գազայի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղիների քննարկումն է:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը  իրենց հարաբերությունները բարելավել  են վերջերս: