Այն որ ասում են դիրքեր ենք ոչնչացրել։
Նախ եթե դիրքերը իրականից ոչնչացվել էին, ապա ի՞նչն էր խանգարում առաջ գնալը, և այդ դիրքերին տիրանալը։ Առավել ևվս որ այդ դիրքերը թշնամին մեզնից էր գրավել, մի մասը նախորդ սեպտեմբերին, մի մասը դրանից առաջ։
Հետո նույնիսկ Ջրականի մարտերում "դիրք ոչնչացնել" հասկացությունը շատ լուրջ բան էր։ Ասենք մեկ դիրքի վրա հարվածում էր Սմերչի մի ամբողջ կասետ, մի քանի հատ 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբեր, 152մմ հաուբիցներ, 100մմ ականանետեր։ Ու դրանից հետո այդ դիրքը չէր ոչնչանում։
Հարց է առաջանում՝ Սոտքում այդ ի՞նչեր են կրակել, որ դիրքեր են ոչնչացվել։ Եթե այդպիսի կրակային հզորություն ունենք՝ բա էլ ինչի ենք սպասում, եկեք ամբողջ Քարվաճառը ազատագրենք։
Իրականում այս ամենը Տաուշյան դեպքերից սկսված կեղծ պրոպանգադայի շարունակությունն է։ 44-օրյաի ժամանակ մեր խփված տեխնիկան ներկայացվում էր որպես թշնամունը, մեր պայթող զինապահեստները ներկայացվում էր որպես թշնամունը։ Միայն Գյանջայի օդանավակայանը ինչ արժի։ Ամենայն հավանականությամբ 2 օր առաջ մեր խոցված պիկապի զոհերը այս անգամ էլ ներկայացվեցին որպես անզգոուշության հետևանքով զոհվածների։
Պատերազմի ժամանակ նույնիսկ Ստալինը հասարակությանը չէր խաբում։ Որովհետև ինքը անգրագետ-դավաճան չէր, և հասկանում էր, որ հասարաության հետ աշխատանքը պատերազմ վարելու կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և հասարակությունը պատերազմող երկրի իմունային համակարգն է։ Այնպես պետք է աշխատել բնակչության հետ, որ հասարակությունը հենց ինքը թշնամու դեմ դիմադրության իմունիտետ գեներացնի, այլապես նույնիսկ ստալինյան ռազմական մեքենան էր անզոր հաղթել հակառակորդին։
Եթե մեզ ճիշտը պատմեին Ջրականի, և հետո Հադրութի մասին, համոզված եմ Շուշին չէր ընկնելու։ Մեր կոլոկտիվ իմունային համակարգը սկսելու էր աշխատել և մեր դիմադրողականությունը կտրուկ բարձրանալու էր։
Հ.Գ Սա ևվս մեկ ծանրակշիռ պատճառ է, թե ինչու սրանք պետք է հեռանան։ Սրանց հետ նոր պատերազմի գնալը կարող է մեր վերջնական ապոկալիպսիսը լինել։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments