Քնի պակասը մարդուն դարձնում է սթրեսների հանդեպ խոցելի եւ բարձրացնում է տագնապայնությունը

Մանրամասներ
աղջիկ պառկած

Խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսների հանդեպ խոցելի եւ բարձրացնում է տագնապայնությունը, ինչպես պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։

Science Daily թերթը հայտնում է, որ գիտնականները 18 երիտասարդների գլխուղեղի ֆունկցիոնալ մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել այն բանից հետո, երբ նրանք անքուն գիշերից հետո եւ լիարժեք քնելուց հետո հուզիչ տեսանյութեր են դիտել։ Տագնապի մակարդակը գնահատել են անկետավորման միջոցով, իսկ քնի որակը որոշել են պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ ստացած ցուցանիշների հիման վրա։

Պարզվել է, որ քնի պակասը նվազեցրել է մեդիալ մերձճակատային կեղեւի ակտիվությունը, որը օգնում է վերահսկել տագնապը, իսկ առավել խորը զգացական կենտրոնները, պարզվել է, գերգրգռված են եղել։ Խորը ֆազայով լիարժեք քնից հետո տագնապայնության մակարդակը զգալիորեն նվազել է։

Lenta.ru-ն հայտնում է, որ նորմալ քունը բաղկացած է երկու փուլից՝ արագ (աչքերի արագ շարժման փուլ) եւ դանդաղ կամ խորը։ 8 ժամվա ընթացքում այս փուլերը հերթագայում են 4-5 ցիկլի ընթացքում։ Դանդաղ քունը տեւում է մոտավորապես 80-90 րոպե եւ կազմված է մի քանի մասերից, ներառյալ՝ խորը քունը, որը կազմում է քնի ընդհանուր ժամանակահատվածի 20 տոկոսը։