Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին, նա ընտանիքին երկտող է փոխանցել

Մանրամասներ

Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է.

«Լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի՝ կգամ»,-ArmeniaSputnik-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:

«Ասել են՝ դեղեր է խմում, իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիվանդություն չէ, այլ վիրահատական է: Պայքարում ենք հորս հետ բերելու համար»։

Կարմիր խաչը չի խոստացել, որ կարող է տեսազանգ ապահովել ընտանիքի և Վագիֆ Խաչատրյանի միջև։