ՌԴ բանակային հատուկջոկատայինները փակել են Մոսկվայի մարզի Սերպուխովի մոտ գտնվող Օկայի կամուրջը:
Այս մասին գրում են տելեգրամյան ալիքները։
Հաղորդվում է նաև, որ փակ են մայրաքաղաք տանող հատկապես հարավային մայրուղիները:
Սպասվում է, որ վագներականները Մոսկվայում կլինեն այսօր՝ ժամը 6-8-ի միջակայքում:
Հիշեցնենք՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական ռեժիմն արդեն գործում է:
Այն սահմանվել է նաև Վորոնեժի մարզում:
Հակաահաբեկչական ռեժիմի գործողության ժամանակ մանրամասն ստուգվում են բոլոր փոխադրամիջոցները, քաղաքացիները, համացանցի աշխատանքը, հեռախոսազանգերը:
Գործում են կապի սահմանափակումներ:
Ըստ նպատակահարմարության, կարող են տնօրինվել քաղաքացիների և կազմակերպությունների գույքը և փոխադրամիջոցները:
Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում:
Քաղաքապետ Սոբյանինը հայտնել է քաղաքում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին:
Վարշավյան մայրուղում, ինչպես նաև Մոսկվայի շրջանի բոլոր մյուս մայրուղիներում կանգնած են զինվորական մեքենաներ և տեխնիկա:
Մոսկվայում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները: Այս մասին առավոտյան հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:
0Comments