«Կիբեր վրիժառուներ» խումբը ստանձնել է Իսրայելի տարբեր շրջաններում ինտերնետի և էլեկտրաէներգիայի անջատումների պատասխանատվությունը, այդ թվում՝ Բեյթ Շեմեշ, Թել Ավիվ, Ռոշ Հայն, Արադ, Մոդիին, Բեեր Շուա, Նեթանյա և այլն քաղաքներում: Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Ավելի ուշ «Կիբեր վրիժառուներ» խումբը հաղորդագրություն է տարածել․
«Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների՝ մենք բազմիցս կիբերհարձակումներ ենք իրականացրել բռնազավթված տարածքների հյուսիսից հարավ էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի վրա։
Իսրայելի իշխանությունները, մշտապես չափազանցնելով իրենց անթափանց կիբերանվտանգության մասին, չկարողացան նույնիսկ հայտնաբերել հարձակումները և, ի պատասխան ուզուրպատոր բնակիչների պահանջների, այդ միջադեպերի պատճառ են համարում տեխնիկական խափանումները, մինչդեռ նրանց ողջ էլեկտրական ենթակառուցվածքի հսկողությունը մեր ձեռքում է։
Մենք կիբերոլորտում տարբեր հակաքայլեր ենք պատրաստել Սիոնիստական ռեժիմի կենսական շահերի և ենթակառուցվածքների դեմ»։
0Comments