Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ)՝ հունիսի 12-ին, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան։
Նշվում է, որ ՀԿԹՀ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Էրսին Թաթարի հետ, կրկին կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։
Ադրբեջան կատարվելիք այցի ժամանակ Էրդողանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ նախատեսվում է քննարկում Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված հարցերի շուրջ։
0Comments