Ռուսաստանի Դաշնությունում իշխող «Միացյալ Ռուսաստան» (ռուս․՝ "Единая Россия", ղեկավարն է ՌԴ նախկին նախագահ, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի 2-րդ պաշտոնյա Դմիտրի Մեդվեդևը) կուսակցության բջջային հավելվածները հանվել են AppStore-ից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Պերմինովը, որի մեկնաբանությունը փոխանցել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը, գրել է ТАСС-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ «Եդինայա Ռոսիայի» դեմ պատժամիջոցները գործում են բավականին երկար ժամանակ, միայն այսօր մենք ծանուցում ստացանք այն մասին, որ «Եդինայա Ռոսիա» հավելվածները հանվել են App Store-ից, իսկ կուսակցությունն արգելված կազմակերպություն է ԱՄՆ օրենսդրությամբ»,- նշել է Պերմինովը։
«Ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախնական քվեարկության ժամանակ բազմաթիվ հարձակումները հետ են մղվել, և այլ ճանապարհ չի գտնվել երկրի բնակիչներին ԱՄՆ-ում քաղաքական կյանքին մասնակցելու և կուսակցության հետ շփվելու համար»: հավելել է նա։
Նա նաև նշել է, որ մասնագետներն աշխատում են ցանցային ձևաչափով կուսակցության հայտերի վերականգնման վրա։
0Comments