Ալիևը զանգահարել է Էրդողանին

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 15–ին զանգահարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նա շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ:

Ալիևը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում ժողովուրդը այս ընտրություններում ևս վստահություն է դրսևորել իր առաջնորդի նկատմամբ․ «Ռադար» լրատվականը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից։