Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

Մանրամասներ

Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տասմագամբետովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մյասնիկովիչի և Միութենական պետության պետական քարտուղար Մեզենցևի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Զրույցի ընթացքում ամփոփվել են 2022 թվականին նշված ասոցիացիաներում պետությունների փոխգործակցության արդյունքները և քննարկվել փոխշահավետ ինտեգրման հետագա խթանման նպատակով նրանց միջև ավելի սերտ կապեր հաստատելու հեռանկարները։ Միջոցառման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

Լավրովի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տասմագամբետովի առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության գործունեության արդիական կողմերը, այդ թվում՝ 2023 թվականին Բելառուսի նախագահությամբ այս կառույցի կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը։

Նախարարը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Տասմագամբետովին ցուցաբերել հնարավոր ամբողջ աջակցությունը։