Ամանորի գիշերը եւ առաջին օրերին ուկրաինական բանակը կործանիչ հարվածներ է հասցրել օկուպացված շրջաններում տեղակայված ռուսական բազաներին ու տեղակայման վայրերին։ Մակեեւկայում, այլ քաղաքներում ու գյուղերում հարվածների հետեւանքով զոհերն ու վիրավորները հաշվվում են հարյուրներով։
ՌԴ ՊՆ-ն իրեն հատուկ ոճով նախ չի հայտնում այդ մասին, ապա սկսում է տվյալներ հաղորդել, ընդունելով կորուստները մասնակի։ Զուգահեռ, ռուսական համացանցը լի է ուժայինների միջեւ թշնամանքի, պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու վերաբերյալ քննարկումներով։
Ըստ ուկրաինական ԶՈՒ տվյալների, ռուսական բանակի կորուստների թիվը ներխուժումից ի վեր մոտ է 108 հազարի։
0Comments