Ես սիրում եմ Մեսսիին․ Ինչ տղա է․ Ամուսինս թքած ունի իմ՝ Մեսսիի նկարով պաստառների վրա ամբողջ տանը․ Քեթրին Զետա-Ջոնս

Մանրամասներ

1

Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ երկրպագում է Լիոնել Մեսսիին։ 53-ամյա դերասանուհին տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում, որտեղ հետևում է ԱԱ 2022-ի Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղին։

«Լավագույն հանդիպումը, որը ես երբևէ տեսել եմ: Ես երկրպագում եմ ՊՍԺ-ին, սիրում և խոսում եմ ֆրանսերեն, իմ սիրտը պատկանում է նրանց։ Բայց հասկացեք, ես սիրում եմ Մեսսիին։ Իսկ գիտե՞ք ինչ. ամուսինս ընդհանրապես դեմ չէ: Ուրեմն… Մի՛ լացիր ինձ կամ մեկ ուրիշի համար։ Առաջ, Արգենտինա։ Ինչ տղա է։ Ամուսինս թքած ունի իմ՝ Մեսսիի նկարով պաստառների վրա ամբողջ տանը»,- գրել է դերասանուհին:

Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնացած է դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասի հետ։ Զույգն ամուսնացած է արդեն 22 տարի և ունի երկու երեխա։