Մի օրվա ընթացքում սպառողների իրավունքների հետ կապված այնքան խնդիր է լինում, որ անգամ չես կողմնորոշվում, որին հանրային արձագանքես, որ լրահոսում չկորի:
Տարբեր լաբորատորիաներ նույն փորձարկումը ոչ միայն տարբեր գներով են իրականացնում, այլև վերջում տարբեր արդյունքեր են տալիս: Դե արի բուժառու ու հասկացի՝ առո՞ղջ ես, թե՞ հիվանդ: Նախարարության հեչ վեջն էլ չի, կասեն. «ազատ շուկա է»:
Ընդեղենի տուփում հայտնաբերվում է մկան ձագ՝ լիազոր մարմինը նշված է, բայց ժամերով մեկնաբանություն չկա:
«Վեոլիան» առանց սպառողի հաշվիչ է փոխում, հետո եզրակացություն ուղարկում, որ հաշվիչը վնասված է եղել և պետք է գումար վճարել՝ առանց հիմնավորելու, թե ինչպես այդքան ժամանակ չեն նկատել կամ որն է ապացույցը, որ մեխանիկական վնասվածքն իրենք չեն հասցրել հենց փոխարինելու պահին:
Տրանսպորտ, մանկապարտեզներին մատակարարված վտանգավոր մթերք, …
Դե հիմա այսքանից հետո էլ հավես արա ու ասա. «կայֆ ա, որ անվտագային այսպիսի խնդիրներ ունեցող երկրում ՄԻՊ-ը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, ներքին գործերի նախարարը ջահել աղջկեք են, ի՞նչ վատ ա որ»:
0Comments