Եգիպտոսը գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել

Մանրամասներ

1

Եգիպտոսը արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Ն արգիս շրջանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել, հայտարարել է նավթի նախարար Թարեք Էլ Մոլլան, հաղորդում է Reuters-ը։

Խորհրդարանական հանձնաժողովում ճեպազրույցի ժամանակ նախարարն ասել է, որ հանքավայրի պաշարների գնահատումը դեռ շարունակվում է։

Chevron կայքի հաղորդմամբ՝ Նարգիսը Եգիպտոսի ծովային երկրաբանահետախուզական հատվածներից մեկն է, որտեղ Chevron-ը գործառնական շահեր ունի Tharwa Petroleum Co-ի հետ միասին:

Նոր հորատանցքի ծավալը կազմում է 3,5 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։ Եգիպտոսի պաշտոնյաները հրաժարվել են հաստատել հանքավայրի վերաբերյալ մանրամասները: