Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է հայտարարագրել ոչ միայն մարդկանց եկամուտները, այլ նաև՝ իրականացրած ծախսերը

Մանրամասներ

Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հարակից զեկուցումից հետո ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նրան առաջարկ ներկայացրեց․

«Մենք պետք է եկամուտները հայտարարագրենք․ սա միայն աշխատավարձի մասին չի խոսքը, այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ ծախսային մասն էլ ցույց տան, հայտարարագրման մեջ ծախսային մասի հատվածը ո՞րն է լինելու, մինչև ի՞նչ ծախս են իրավունք ունենալու իրենց եկամուտից ցույց տալ, որպեսզի վերջնական արդյունքը տարեվերջում հասկանանք, այդ մարդն այդ ծախսերն արել է, որպեսզի գեներացիա ապահովի, ֆիզիկական անձ է՝ նրա իրավունքները տեսնենք՝ պարզեցվածով է կամ մյուսով է, իր ծախսերը ապահովի․․․ կուզենամ բացատրեք՝ ո՞նց եք դա պատկերացնում»։

Մանրամասները տեսանյութում: