ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում տեղեկատվամիջոցի աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ-Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:
Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:
Mediaport Տելեգրամ-ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․
0Comments