Աշխարհը գնում է դեպի «կլիմայական դժոխք»

Մանրամասներ

1

Մարդկությունն արագորեն շարժվում է դեպի կլիմայական դժոխք։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովի բացման ժամանակ։

«Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Մեր մոլորակը արագորեն մոտենում է բեկումնային կետին, որն անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը: Մենք կլիմայական դժոխք տանող մայրուղու վրա ենք՝ ոտքը գազի ոտնակին դրած: Ուստի ես կոչ եմ անում զարգացած և զարգացող երկրների միջև պատմական պայմանագիր կնքել՝ Կլիմայի համերաշխության պակտը»,- ասել է նա:

Նրա խոսքով, դաշնագիրը ստորագրած երկրները պետք է ջանքեր գործադրեն հաջորդ տասնամյակում գլոբալ տաքացման ավելի քան 1,5 աստիճանով աճը կանխելու համար։ Նաև հարուստ երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները պետք է աջակցություն ցուցաբերեն, որպեսզի զարգացող երկրները կարողանան արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին: