Պետք է պարզապես ընդունել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն անելիք ու ակնկալիք չունի և չի էլ ունենա

Մանրամասներ

Լուկաշենկոյի`Հայաստանին ուղղված խոսքում ,զարմանալի ոչինչ չկար։

Տարիներ առաջ,նույն ՀԱՊԿ գագաթաժողովում,նմանատիպ վարքագիծ դրսևորեց Նազարբաևը`Սերժ Սարգսյանի ներկայությամբ։

Ու դրանք բոլորովին կապ չունեն Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ։Նույն Ադրբեջանն ամենամոտ հարաբերություններն ունի ՆԱՏՕ-ի կարևոր անդամներից մեկի`Թուրքիայի հետ, Ադրբեջանը շարունակում է համագործակցել,նույնիսկ զենք մատակարարել Ուկրաինային`Ռուսաստանի դեմ պատերազմում։Բայց էդքանով հանդերձ, ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են սատարել իրենց մարդ ու ընկեր Ալիևին։

Այնպես որ,պետք է պարզապես ընդունել ու գիտակցել,որ ՀԱՊԿ-ում Հայաստանն անելիք ու ակնկալիք չունի և չի էլ ունենա։