Մենք թշնամու հետ 1/10 հարաբերության մեջ ենք․ Մեզ միայն իրական դուխ ունեցող Գլխավոր հրամանատար է պակասում․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Պատերազմից ավելի սարսափելի բան կա՝ դա անզեն մորթվելն է։

"7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել"

Վերջին պատերազմում չի եղել մի դրվագ, երբ ալիևի զինվորները դեմ առ դեմ դուրս գան մերոնց դեմ ու 1/10 հարաբերությամբ չսատկեն։ Եթե մարտական իրավիճակում այդ նույն 7-8 թուրքը դուրս գաին Ալենի դեմ՝ հիմա իրենց էին քաշ տալով տանելու։

Ուկրաինական պատերազմը վերլուծող փորձագետները գրեթե միակարծիք են մեկ հարցում՝ Մարտունակության ամենակարևոր գործոնը դեռ մնում է ստորաբաժանման մակարդակի մարտունակության կրիտերիան։ Ինչպես արդեն նշեցի այս ամենակարևոր կրիտերիայով մենք թշնամու հետ 1/10 հարաբերության մեջ ենք։

Հարց է առաջանումէ՝ մեզ ինչ է պակասում մեր վերը նշված պոտենցիալը ռեալիզացնելու և թշնամուն նորից ծնկի բերելու՝ այս անգամ գետին տապալելու ու քաշ քաշ անելու համար ՞

1. Միասնություն և համայն հայության ուժերի գերկենտրոնացում։

2. Գլխավոր հրամանատար, ով իրական դուխ կունենա ու "ՈչՄիՔայլՀետ" հրաման կտա։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան