«Хороший полицейский» Զատուլինը
Ոստիկանության գործունեությունում վաղուց հայտնի մի մեթոդ կա, որը կոչվում է good cop-bad cop, կամ՝ հայ սպառողին ավելի ծանոթ хороший-плохой полицейский հնարքը։ Հնարքը շատ պարզ է ու շատ էֆֆեկտիվ. հարցաքննող ոստիկաններից մեկը կոպիտ է, բռի, սպառնում է, ծեծում է, վախեցնում է, իսկ մյուսը բարի է՝ փշի-փշի անում, գործընկերոջը փորձում է զսպել, սենյակից հանում է, համոզում է, ժպտում է։ Իրականում, սա ֆիկցիա է ու երկու ոստիկաններն էլ նույն Ոստիկանության համար են աշխատում ու նույն արդյունքի վրա են աշխատում։ Ու բացարձակ կապ չունի, թե նրանցից ով՝ ինչ բարոյական որակների տեր մարդ է, կամ էլ՝ ինչ սենտիմենտներ ունի հարցաքննվողի համար, որովհետև, կրկնում եմ՝ երկուսն էլ նույն արդյունքի վրա են աշխանում՝ հարցաքննվողին «ծակելու»։
Զատուլինը հայերի համար նշանակված хороший полицейский-ն է։ Ինքը կարող է Ռուսաստանի պատմության մեջ հայերին ամենաշատ սիրող մարդը լինել, կամ էլ՝ ամենաատողը։ Դա որևէ նշանակություն չունի, որովհետև ինքն էլ է աշխատում «Ոստիկանության» վրա, իսկ էդ անտերը, թարսի պես, ուզում է «հարցաքննվողին»՝ Հայաստանին «ծակել» ու պարտադրել, որ համ կապիտուլյացիա ստորագրի, համ միջանցք տա, համ էլ գոհ ու շնորհակալ լինի Ոստիկանությունից, որ չեղած տեղը ծակեցին իրան։ Այ Զատուլինն ու Զատուլինները վերջին մասի՝ շնորհակալ լինելն ապահովելու համար են։ Ու դա այդպես է ոչ թե նրա համար, որ Զատուլինն է փիս մարդ, այլ որովհետև մեր ամենառազմավարական ամենադաշնակից պետությունն է պիդ... լավ, չծավալվենք, ինձ հասկացաք։
Դրա համար, թարգեք էդ հայամետ-մայամետը։ Հայամետ լինելը ոչ թե սենտիմենտներով ու ճառերով պետք է դրսևորվի, այլ պրակտիկ գործողություններով ու արդյունքներով։ Օրինակ՝ Գրաչովը, խիստ հայամետ էր, որովհետև միլիարդների զենք տվեց ու փող չուզեց, իսկ Պուտինը թուրքամետ է, որովհետև սկզբում եկավ ու Գրաչովի տված զենքի դիմաց «գույք՝ պարտքի դիմացը» ջաններիս կապեց, հետո թուրքերի հետ սկսեց ինտենսիվ մերձենալ, հետո էլ նոյեմբերի 9ը կապեց ջաններիս։ Էդ սաղ ընթացքում Պուտինը մի հատ թթու խոսք չի ասել հայերի մասին, բայց իր դեստրուկտիվ ազդեցությամբ հայ ժողովրդի ու հայկական պետսկանության վրա կարող է համեմատվել միայն Նիկոլայ 2րդի ու թերևս՝ Լենինի հետ։
Դրա համար, առաջարկում եմ թողնել Զատուլինացավը, որովհետև Զատուլինի համար ողբ կապածները նույնքան անհեթեթ են նայվում կողքից, որքան անհեթեթ կնայվեր քաղմաս ընկած հարցաքննվողը, ով ողբում ա, որ իրան հարցաքննվող хороший полицейский-ին ասենք՝ կարգապահական տույժ են տվել։
Ավելի կառուցողական ու հանրօգուտ կլիներ հասկանալը, թե ինչո՞ւ են Զատուլինի այցն անցանկալի համարել, ո՞վ է դա արել, ինչո՞ւ է արել ու ի՞նչ պրոցեսսի համատեքստում է դա արվել։
Կոնստանտին Տեր-Նակալյան
0Comments