Ռուսաստանը մարդկանց նախապատրաստում է նրան, որ հանձնելու են Խերսոնի շրջանի զգալի մասը, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։ Ռուսական իշխանությունները տեղեկատվական պայմաններ են ստեղծում՝ արդարացնելու իրենց զորքերի ծրագրված նահանջը և Խերսոնի շրջանի ընդարձակ տարածքների հանձնումն Ուկրաինայի զինված ուժերին։
Այդ գործով զբաղվում են Խերսոնի շրջանի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն և գեներալ Սերգեյ Սուրովիկինը, ով նշանակվել է Ուկրաինայի դեմ պատերազմի հրամանատար:
«Սուրովիկինի և Սալդոյի հայտարարությունները, հավանաբար, փորձ են ստեղծել տեղեկատվական պայմաններ Դնեպրով ռուսների ամբողջական նահանջի համար, ինչի արդյունքում Խերսոն քաղաքը և Խերսոնի շրջանի այլ նշանակալից տարածքները կզիջեն ուկրաինական զորքերի առաջխաղացումը։ »,- կարծում են վերլուծաբանները։
0Comments