Ռուսաստանցիների 54 տոկոսը ցանկանում են, որ Վլադիմիր Պուտինը շարունակի մնալ Ռուսաստանի նախագահը նաև 2024 թվականից հետո: Այս մասին վկայում են անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է Ինտերֆաքսը:
2017 թվականին այս ցուցանիշը կազմել է 67 տոկոս, իսկ օրինակ 2013-ին՝ 40 տոկոս:
Վերջին հարցումն անցկացվել է հուլիսի 18-24-ին, դրան մասնակցել է 1606 քաղաքացի:
Հարցվածների 38 տոկոսը չեն ցանկանում, որ Պուտինը 2024 թվականից հետո մնա Կրեմլում, մեկ տարի առաջ ավելի քիչ մարդ էր այդ կարծիքին, իսկ 2013-ին այդպես ցանկանում էր ռուսաստանցիների 45 տոկոսը:
0Comments