Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով

Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերոնշյալ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար այս շաբաթ:

Ինչպես հայտնել է Պեսկովը, հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: