Բայդենը Սաուդյան Արաբիային «հետևանքներ» է խոստացել Ռուսաստանին օգնելու համար

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններուններում հետևանքներ կունենա Ռուաստանին օգնելու համար:

Խոսքը նախորդ շաբաթ OPEC+-ի խմբի երկրների հայտարարել են, որ նավթ արդյունահանող երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, անտեսելով ԱՄՆ-ի առարկումը, կկրճատեն նավթի արդյունահանումը:

Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն այս առնչությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ սառեցնի համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, ներառյալ զենքի վաճառքը: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանն ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշումը զուտ տնտեսական է և ընդունվել է միաձայն դրա անդամ երկրների կողմից:

Այս պատմության համատեքստում Միացյալ Նահանգները մեղադրել է Սաուդյան Արաբիային Ռուսաստանին խոնարհվելու համար: ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձել են արաբական աշխարհի իրենց ամենամեծ գործընկերոջը համոզել հրաժարվել արտադրության կրճատման գաղափարից, սակայն Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն անդրդվելի է եղել: