Գիշերը՝ ժամը 3։41-ին դադարեցվել է Զապորոժիայի ԱԷԿ-ի վերջին էներգաբլոկի աշխատանքը։ Տեղեկությունն Ինտերֆաքսին հայտնել է «Росэнергоатом» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։
«Գիշերը ցանցից անջատվել է վեցերորդ էներգաբլոկը։ Ներկայումս սառեցման նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-ասել է Կարչաան։
Վերջերս էներգաբլոկը աշխատում էր «կղզու» ռեժիմով, որը ծայրահեղ ցածր էներգիայի մակարդակով սնուցում էր միայն կայանի սեփական կարիքները:
0Comments