Իրանը ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանող է դարձել. ԻՀՊԿ-ի ավագ հրամանատար

Մանրամասներ

1

Իրանը ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանող երկիր է դարձել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն, փոխանցում է Press TV-ն։

«Անցյալում մենք չունեինք այն հնարավորությունները ռազմական ոլորտում, ինչ ունենք այսօր։ Նախկինում մենք փշալար էինք ներկրում, իսկ հիմա դրոններ ենք արտահանում։ Անկասկած, այս ուղին զարգացավ գիտատար ֆակուլտետների, բուհերի եւ ակադեմիական վերնախավի միջեւ հարաբերություններ հաստատման շնորհիվ»,- ասել է Հաջիզադեն։

«Օդատիեզերական ստորաբաժանման մեջ մենք ի սկզբանե ներդրումներ կատարեցինք հետազոտական ​​ոլորտում, որպեսզի կարողանանք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք առավելություն էին տալիս Իրանին օդատիեզերական ոլորտում, եւ մենք բազմիցս լսել ենք, որ արեւմտյան երկրները հայտարարել են, որ իրենց առաջնահերթությունը բանակցություններում (միջուկային համաձայնագրի վերակենդանացման շուրջ) մեր ԱԹՍ-ների ու հրթիռային հզորության սահմանափակումն է»,- հավելել է նա:

Ապրիլին ԻՀՊԿ-ի՝ «Գազա» կոչվող նոր մարտական ​​ԱԹՍ-ն հաջողությամբ անցավ թռիչքային փորձարկումները եւ լիարժեք մարտական ​​պատրաստության վիճակի բերվեց։ ԱԹՍ-ների թեւերի բացվածքը 21 մետր է, թռիչքային մասան՝ 3100 կգ, այն ունակ է 500 կգ օգտակար բեռ տեղափոխել։

ԻՀՊԿ-ն ներկայացրել է նաեւ իր նոր կամիկաձե դրոններից մեկը, որը կոչվում է Me'raj 504, որը մասնագիտացած է թշնամու պաշտպանական համակարգերի վրա հարձակման մեջ: ԱԹՍ-ն նախագծվել եւ արտադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից եւ ունակ է 2.5 կգ պայթուցիկ նյութ տեղափոխել մինչեւ 100 կիլոմետր հեռավորության վրա։