![ա](/sites/default/files/inline-images/%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE---_5.jpg)
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։
«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»:
0Comments