Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողներին բնականոն աշխատանքի վերադարձնելու հարցը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
««Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,-գրել է նա։
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքները դադարեցվել են օգոստոսի 14-ից, երբ հարակից «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ 16 մարդու կյանք խլած պայթյունը:
0Comments