Ուկրաինան 1 օրում 91 մլն դոլարի ռուսական հրթիռներ է խոցել. Forbes

Մանրամասներ

1

Օգոստոսի 2-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ զինվորականները խոցել են ռուսական  Х-101 (Х-555) տեսակի ութ թևավոր հրթիռներից յոթը՝  ռուսական կողմին պատճառելով ավելի քան 91 մլն դոլարի վնաս։ Այդ մասին գրում է Forbes-ը։

Ռուսական հրթիռների արժեքը հաշվարկելու համար Forbes-ը օգտագործել է հետևյալ տվյալները՝ X-101-ը՝ 13 միլիոն դոլար, «Կալիբր»-ը՝ 6,5 միլիոն դոլար, «Իսկանդեր»-ը՝ 3 մլն դոլար, «Օնիքս»-ը՝ 1,25 միլիոն դոլար, X-22-ը՝  1 միլիոն դոլար, «Տոչկա ՈՒ»-ն՝ 0,3 մլն:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի զենիթահրթիռային զորքերը ոչնչացրել են ռուսական վեց հրթիռ, ևս մեկը խոցվել է կործանիչի կողմից։