Փորձ է արվում կանխել Փելոսիի այցը Թայվան. Թայպեյի օդանավակայանում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգ է ստացվել

Մանրամասներ

 Թայպեյի «Թաոյուան» օդանավակայանը սպառնալիքներով նամակ է ստացել, որում ասվում է օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին։ Հաղորդվում է, որ հաղորդագրության նպատակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան խափանելն է, գրում է Huanqiu Shibao-ն։

Պարբերականի տվյալներով՝ Փելոսին կարող է Թայվան ժամանել օգոստոսի 2-ի երեկոյան։ Ընդ որում՝ նա ժամանելու է այլ օդանավակայան։

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը կանխելու համար օդանավակայանում երեք պայթուցիկ սարք է տեղադրվել»։ Հաղորդվում է, որ օդանավակայանը տնօրինությունն անմիջապես ահազանգել է անվտանգության ծառայությանը։