
Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկում են տղամարդկանց և կանանց Համաշխարհային օլիմպիադաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները և գլխավոր մարզիչներն արդեն իսկ մրցավայրում են:
Օլիմպիադաների անդրանիկ տուրերը կմեկնարկեն հուլիսի 29-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
0Comments