
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«ԿԶՆԱԿ-ը (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր։
Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Ծրագրին մասնակցելու համար դիմում են դպրոցները, որոնք պատրաստ կլինեն հյուրընկալել սովորողներին։
Բոլոր մանրամասները՝ այստեղ»
0Comments