Ուկրաինայում զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Կարապետյանը

Մանրամասներ

1

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գրոծողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայազգի զինծառայող:

Ծնունդով ուկրաինական Նիկոպոլից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանի մահվան լուրը հայտնել է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը, գրում է dv-gazeta.info-ն:

Զինծառայողը, որն ապրիլի 14-ին կդառնար 27 տարեկան, մահացել է հիվանդանոցում՝ ավելի վաղ ստացած վիրավորումներից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: