Վթարից անմիջապես հետո կապ է հաստատվել և կորել այաթոլլա Ալի Հաշիմի հետ, որը Ռաիսիի հետ եղել է ուղղաթիռում. Fars

Մանրամասներ
ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո կապ է հաստատվել և կորել Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող այաթոլլա Ալի Հաշիմի հետ, հայտնում է Fars գործակալությունը։

«Որոշ մարդիկ դեպքից անմիջապես հետո կարողացել են զրուցել այաթոլլա Ալի Հաշիմի հետ, սակայն ներկայումս հեռախոսակապն անհասանելի է»,- գրում է լրատվամիջոցը։

Թռիչքում նախագահին ուղեկցել են Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Ալ-Հաշիմը, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի շարք այլ անձինք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։