Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը այդ հանրապետությունում այսպես կոչված՝ «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով։
Ինչպես հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը՝ «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրէի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում է մտցվել»:
«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում է մտցվում, ինչպես նաեւ արգելք է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ է մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments