Էրդողանը պատասխանել է կրակի դադարեցման վերաբերյալ կոչերին

Թուրքիայի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ նա հարցի շուրջ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ, սակայն՝ ապարդյուն: