ՎԻԴԵՈ․ Հրապարակում ամբոխը ծեծել է ոստիկանին եւ ջարդուփշուր արել ոստիկանական մեքենաները

Մանրամասները՝ տեսանյութում

Ալմաթիի Հանրապետության հրապարակում մոտ հազարավոր ցուցարարներ են հավաքվել։ Ամբոխը ծեծել է ոստիկանության մեկ աշխատակցի, տեղեկացնում է Sputnik Казахстан-ի թղթակիցը։

Ցուցարարները ջարդուփշուր են արել ոստիկանական մեքենաները։ Ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ են օգտագործել։

Քաղաքային ակիմատի շենքը շրջապատված է ոստիկաններով, արագ արձագանքման հատուկ ջոկատի եւ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներով։

Ալմաթիի ոստիկանությունը հրապարակից դուրս է մղել հանրահավաքի մասնակիցներին։ Այժմ մարդիկ ավելի քիչ են, տեղեկացնում է Sputnik Казахстан-ը։

Ցանցում հայտնվելէ հանրահավաքի եւ Ալմաթիի բախումների տեսանյութը։