Հութիների կողմից հարձակման ենթարկված նավը խորտակվել է

Մանրամասներ
Հութի

Բրիտանական Rubymar բեռնատար նավը, որի վրա Եմենի զինվորականները հարձակվել են փետրվարի 19-ին, խորտակվել է Կարմիր ծովում, ասվում է Եմենի կառավարության հայտարարության մեջ, հայտնում է Al-Jazeera-ն։

«Ռուբիմարում իրավիճակին հետևող ճգնաժամային թիմը հայտարարել է, որ նավը խորտակվել է երեկ երեկոյան, ինչը պայմանավորված է եղել եղանակային անբարենպաստ պայմաններով և ծովում ուժեղ քամիներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նավը հարձակման էր ենթարկվել հութիների կողմից` ԱՄԷ-ից Բելիզի դրոշով Բուլղարիա նավարկելիս։ Դրանից հետո անձնակազմը տարհանվել էր, իսկ վնասված նավը պատրաստվում էին քարշակել Ջիդդա նավահանգիստ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի օգնությամբ։