Ամերիկյան հայտնի երգչուհի Ալիշիա Քիսը հայտարարել է, որ այս տարվա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը վարելու է ինքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա երգչուհին այս մասին հայտնել է իր յութուբյան ալիքում:
«Այնքան հուզված եմ հայտարարել, որ վարելու եմ «Գրեմմի»-ի 61-րդ մրցանակաբաշխությունը»,-նշել է Քիսը՝ հավելելով, որ միջոցառումը կայանալու է փետրվարի 10-ին:
Հայտնի է, որ երգչուհին իր կարիերայի ընթացքում արժանացել է 15 «Գրեմմի» մրցանակի: Բացի այդ, նա տարբեր երաժշտական միջոցառումներ վարելու մեծ փորձ ունի:
Հայտնի է «Գրեմմի-2019» մրցանակաբաշխության հաղորդավարի անունը
Միջոցառումը կկայանա փետրվարի 10-ին
0Comments