Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, որը ևս երգչի կարիերա է սկսել, նոր երաժշտական տեսահոլովակ նկարահանելու համար օգնություն է խնդրել երկրպագուներից:
woman.ru-ի փոխանցմամբ, ռոք երաժիշտը դիմել է երկրպագուներին՝ խնդրելով ֆինանսապես օգնել մի քանի տարի առաջ իր կողմից ստեղծված Multiverse խմբին, որը ցանկանում է ԱՄՆ-ում տեսահոլովակ նկարահանել, սակայն բավականաչափ միջոցներ չունի:
«Եթե բոլորս համախմբվենք ու հավաքենք անհրաժեշտ գումարը, ապա մեր երգն ամբողջ աշխարհով հայտնի դառնալու հնարավորություն կունենա»,-Instagram-ում գրել է նա:
0Comments