Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Սուրբ Ծննդին ընդառաջ իր առանձնատան ձևավորումը, զարդարանքները, տոնածառները, գրում են Թերթը և Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ 42-ամյա Քարդաշյանը շարունակել է տունը զարդարելուց հետո երեխաներին դաշնամուրի կենդանի նվագակցությամբ արթնացնելու գեղեցիկ ավանդույթը:
Տեսանյութում երևում է, որ դաշնակահար Ֆիլիպ Քորնիշը նստած է սպիտակ գործիքի առաջ և նվագում է:
«Տարվա այն ժամանակն է, երբ Ֆիլիպը գալիս է ամեն առավոտ՝ արթնացնելու իմ երեխաներին դաշնամուր նվագելով, մինչև առավոտյան խելագար վազքի սկսելը՝ նրանց փոքրիկ հոգիները հանգստացնելով և դրանք լցնելով Սուրբ Ծննդյան գեղեցիկ երգով»,- գրել է Քարդաշյանը։
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել շքեղ առանձնատան սուրբծննդյան զարդարանքը. ՖՈՏՈ. VIDEO
Մանրամասներ
0Comments