Պոմպեոն ընդհատում է իր մերձավորարեւելյան շրջագայությունը

Պատճառր ընտանիքի անդամներից մեկի թաղմանը մասնակցելն է

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ընդհատում է մերձավորարեւելյան շրջագայությունը: Ինչպես երկուշաբթի Al Arabiya հեռուստաալիքն է հաղորդել, պատճառն  ընտանիքի անդամներից մեկի թաղմանը նրա ներկա լինելու անհրաժեշտությունն է:

Ներկայումս դիվանագետը գտնվում է Սաուդյան Արաբիայում: Օմանում երկուշաբթի նախատեսված բանակցություններից հետո Պոմպեոն թռչելու է տուն՝ չեղյալ հայտարարելով Քուվեյթ այցը:

Իր ներկայիս շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար, հաղորդում է ТАСС- ը: