«Սաակաշվիլին արեց իրենից կախված ամեն ինչ. հիմա հասարակության հերթն է». Սաակաշվիլիի կուսակցությունը լայնածավալ ակցիա է սկսում

Մանրամասներ

ա

«Միացյալ ազգային շարժումը» սկսում է հոկտեմբերի 3-ի նախապատրաստական աշխատանքները:
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն այս րոպեներին հավաքվում են կենտրոնական գրասենյակում՝ քննարկելու իրենց առաջնորդ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո հետագա գործողությունների ծրագիրը, գրում է sputnik-georgia.ru-ն:

Վրաստանի վարչապետն ուրբաթ երեկոյան հայտարարել է Սաակաշվիլիի ձերբակալության մասին: Վերջինս ուրբաթ առավոտյան սոցցանցում հայտարարել էր հայրենիք վերադառնալու մասին: Ձերբակալության մանրամասները չեն բացահայտվում: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևի շրջանում:

«Սաակաշվիլին արեց իրենից կախված ամեն ինչ: Ես ուզում եմ կոչ անել ձեզ, հասարակություն, հիմա ձեր հերթն է: Վաղը դուք պետք է գնաք ընտրությունների և ամրագրեք ձեր դիրքորոշումը: Մենք այլ ծրագրեր չունենք: Վաղը մենք կազատագրենք երկիրը և բոլորին կհրավիրենք նշելու մեր հաղթանակը»,- ասել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լևան Խաբեիշվիլին: