Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության արմատականների հետ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի խորքում»,- ասվում է զեկույցում։
Բանակը նաև հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հենակետի վրա անկլավի հյուսիսային մասում։ «Բացի այդ, [իսրայելական] ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայաններ, դիտակետեր և առգրավել բազմաթիվ զինատեսակներ», - նշվում է տեքստում։
0Comments