«Իսկ ինչո՞ւ ոչ». Վոլոչկովան պատմել է գումարի դիմաց ինտիմի մասին

Մանրամասներ
վոլոչկովա

1

Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի խորշում երկրպագուների հետ կիսվել անձնական կյանքի մանրամասներով։ «ДаДа-НетНет» YouTube-յան շոուի ընթացքում նա պատմել է գումարի դիմաց ինտիմի փորձառության եւ երջանիկ ամուսնության հույսի մասին։

«Տղամարդիկ ինձ տարբեր բարիքներ են մատուցել։ Ինչո՞ւ պետք է ասեմ, թե այդպես չէ։ Ադպպես է։ Պարզապես շատ կանայք անձամբ են պատրաստ են վճարել սեռական հարաբերության համար, իսկ իմը երջանիկ դեպք է․ ինձ լուրջ ընծաներ են մատուցել։ Իմ կողքին այնպիսի մասշտաբի տղամարդկկ են եղել, որոնց անունները ես չեմ կարող տալ՝ ազնվությունից ելնելով։ Նրանք հայտնի ու հաջողակ մարդիկ են։ Ինձ երես են տվել զբոսանավերով, մասնավոր ինքնաթիռներով, միլիոնավոր դոլարների արժեքով զարդերով։ Այնպես որ, ինձ հնարավոր չէ զարմացնել նյութական բարիքներով։ Ես տեսել եմ գրեթե ամեն ինչ»,- հայտարարել է բալետի պարուհին։

Բալետի պարուհին այժմ երազում է հանդիպել իր սիրուն՝ տղամարդ, որն արժանի ամուսին կդառնա, հայտնում է StarHit-ը։ «Հույս ունեմ՝ ինչ-որ տեղ մարդ կա, որը սպասում է ինձ հետ հանդիպմանը։ Ես դեռ երջանիկ ամուսնություն կունենամ»,- վստահ է Անաստասիան։

1