ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ամեն օր կշռվելը նպաստում է նիհարելուն։ «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ գրում է MedDaily-ն։
Նման սովորությունը, ինչպես ցույց են տալիս ամերիկացի հետազոտողների կողմից ստացված տվյալները, բարձրացնում է կալորիաների չարաշահումը զսպելու արդյունավետությունը։
Բացի այդ՝ Քվինսլենդի և Փլիմութի համալսարանների ավստրիացի և բրիտանացի գիտնականները կարողացել են հայտնաբերել, որ նիհարելու գործընթացի արագությունը պայմանավորված է մարդկանց՝ վերջնական արդյունքը պատկերացնելու հնարավորությամբ։
Ավելորդ քաշից ազատվելն ավելի հեշտ է տրվում այն մարդկանց, ովքեր երևակայում են և պարբերաբար պատկերացնում են սպասվող արդյունքը։
0Comments