Եթե զգացել եք դեղձի հիանալի համն ու բույրը, ապա մի շտապեք դեն նետել կորիզը։ Ջարդեք այն եւ փորձեք աղալ նրա միջուկը, որը դեղձի սկրաբերի պատրաստման հիմքն է։ Ամռանը միրգը, բանջարեղենն ու հատապտուղները հիանալի միջոցներ են կոսմետիկ սկրաբեր պատրաստելու համար։
Պատրաստման համար անհրաժեշտ են՝ 1 հասած դեղձ, կես բաժակ շագանակագույն շաքար եւ բուսական յուղ (ավելի նախընտրելի է ձիթապտղի)։
Աղացեք դեղձի միջուկը եւ խառնեք շագանակագույն շաքարով։ Ստացված խյուսի մեջ լցրեք յուղը՝ ճիշտ կոնցենտրացիայով զանգված ստանալու համար։
Սկրաբը մերսելով քսեք դեմքին եւ մարմնի այլ մասերի՝ հատկապես որովայնի, ազդրերի, հետույք ու ոտքերի հատվածում։
Դեղձի սկրաբը մաշկն ավելի հարթ, նուրբ ու թավշյա է դարձնում։ Դեղձի մեջ առկա մրգային թթուները մաքրում են մաշկը՝ առողջ եւ փայլող տեսք հաղորդելով դրան։ Ձիթապտղի յուղը խոնավացնում եւ սնուցում է մաշկը, իսկ շագանակագույն շաքարը հեռացնում է էպիդերմիսի կոշտացած շերտերը։
0Comments