Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

Բողոքի ակցիան Մադուրոյի դեմ շարունակվում է

Պարագվայի նախագահ Մարիո Աբդոն հայտարարել է Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ պարագվայցի դիվանագետներին Կարակասից անհապաղ հետ կանչելու մասին՝ տեղեկացնում է Reuters-ը:

Աբդոն այդ հայտարարությունն արել է մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ տեղի է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը:

«Չկան արդար պատճառների պաշտպանության վատ հետեւանքներ»,- իր հեռուստաուղերձի ժամանակ ասել է Աբդոն: